00:00:00

Մայր օրենքի ընդունումը կարեւորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին. Աշոտ Ղուլյան

19:25, 05 հուլիս 2019

Սահմանադրության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ ԱԺ մեր գործընկերներին Սահմանադրության օրվա առթիվ: Բաղձալի անկախության վերականգնումից հետո մայր օրենքի ընդունումը կարեւորագույն քայլ էր պետականության վերակերտման ճանապարհին, որն ամրագրեց Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետության բնույթը: Հայրենիքում սահմանադրական մշակույթի անընդհատ զարգացումն այսուհետ եւս պետք է ապահովի օրենքի գերակայություն ու ամրապնդի երկրի ժողովրդավարական զարգացման անկասելի ուղին՝ երաշխավորելով մարդու եւ քաղաքացու իրավունքների պատշաճ պաշտպանություն եւ արդարության ու հավասարության սկզբունքների վրա հիմնված առաջընթաց՝ հանրային կյանքի բոլոր բնագավառներում: Վերստին շնորհավորում եմ պետական նշանակալի տոնի առթիվ եւ մաղթում եռանդուն գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու բարօրության»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր