00:00:00

Նախագահ Սարգսյանն այցելել է Սյունիքի մարզի մարտական դիրքեր

19:04, 05 հուլիս 2019

Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է տեղի մարտական դիրքեր:  ՀՀ նախագահը ողջունել է սահմանապահներին և նշել, որ խորհրդանշական է Սահմանադրության օրը սահմանին գտնվելը: «Գուցե իմաստն այն է, որ ձեզնից յուրաքանչյուրը պաշտպանում է ոչ միայն սահմանը, այլև Սահմանադրությունը: Դուք պաշտանում եք մեր Հայրենիքը, ձեր հարազատներին, ձեր մտերիմներին, մեզ բոլորիս, ինչի համար շնորհակալ ենք: Իհարկե, պետք էր 1,5 ժամ բարձրանալ այս բարձունքը, որպեսզի տեսնենք ձեզ»,-ասաց ՀՀ նախագահը: Արմեն Սարգսյանը կարևորեց սահմանապահների աշխատանքը՝ ընդգծելով, որ անձնուրաց իրականացնում են իրենց ծառայությունը՝ լինի ամառվա շոգ, թե ձմեռվա ցուրտ: ՀՀ նախագահը սահմանապահներին մաղթեց հաջողություն, բարի ծառայություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր