00:00:00

Մահացած հայտնաբերված երիտասարդ աղջիկը վարձով էր բնակվում գնդապետի տանը. մանրամասներ

22:26, 05 հուլիս 2019 Պատահարներ

NEWS.am–ի տեղեկություններով՝ նախօրենին Նոր Նորքի տներից մեկում մահացած հայտնաբերված երիտասարդ աղջիկը այդ տանը վարձով էր բնակվում։ Տունը պատկանում է նախկին ոստիկան, գնդապետ Մուշեղ Օհանյանին։ Վերջինիս հետ NEWS.am–ին չհաջողվեց կապ հաստատել։ Մեր տեղեկություններով՝ մահացած հայտնաբերված 25-ամյա Մարիամ Օ.-ի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. նախնական տեղեկություններով՝ նա մահացել է շմոլ գազից թունավորման պատճառով: Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 4-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի 20 շենքին կից տարածքում անօգնական քաղաքացի կա: Նշված հասցե է մեկնել թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը և նշված շինությունում գտնվող լոգարանում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր