00:00:00

«Ծակած վերքեր, հեմորագիկ շոկ». 23-ամյա երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել

22:15, 05 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 4-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ծակած վերքեր, հեմորագիկ շոկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի, նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ձեռնարկված միջոցառումներով Կենտրոնականի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, երիտասարդին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել Ֆիրդուսի փողոցի մոտակայքում ժամը 22.30-ին՝ վիճաբանության ժամանակ։ Ոստիկանները պարզել են դանակահարողի ինքնությունը։ Ձեռնարկված բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն եւ ձերբակալվել: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր