00:00:00

ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Կիպրոսի պաշտպանության նախարարի հետ

16:59, 05 հուլիս 2019 Արտաքին քաղաքականություն

Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսի հետ։ Կողմերը վերահաստատել են ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել էլ ավելի գործնական քայլեր կատարել ամրապնդելու կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Նախարար Անգելիդիսն Արարատ Միրզոյանին ներկայացրել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մանրամասները, մատնանշել այն հեռանկարները, որոնց մի մասն արդեն իրագործման փուլում է։ Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է պաշտպանության և ռազմական ոլորտներում ներկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ոլորտում բազմակողմ ձևաչափերի հեռանկարները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր