00:00:00

Սևանի ափին կովեր են սատկել. ի՞նչ կապ ունի լճի կանաչած ջուրը

12:30, 05 հուլիս 2019

Սննդի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրում է Սևանի ափին կովերի անկման դեպքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը` մեկնաբանելով սոցիալական կայքերում տարածվող լուսանկարներն ու լուրերը։ Դեպքին անդրադարձել է նաև ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ «Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում։ Որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը»,– Facebook–ում գրել է նա` հայտնելով, որ արդեն դեպքի վայր են մեկնել լաբորատորիայի համապատասխան մասնագետները: Անասունների անկման իրական պատճառը ստույգ հայտնի կլինի միայն ախտորոշիչ միջոցառումների ավարտից հետո։ Հիշեցնենք, արդեն շուրջ մեկ օր է, ինչ սոցիալական ցանցերում տարածվում են լուսանկարներ, որոնցում սատկած կովեր են պատկերված։ Նշվում է, որ անասունները սատկել են Սևանի ափին` Մարտունու ափամերձ հատվածում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր