00:00:00

Հրդեհ հայ-վրացական սահմանին

15:10, 05 հուլիս 2019 Պատահարներ

Վրաստան-Հայաստան պետական սահմանին՝ Մառնեուլիի շրջանի Կաչագան գյուղի հարակից տարածքում այրվել են թփուտներ, հաղորդում է Aliq.ge-ն։ Վրաստանի ներքին գործերին նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ իրավիճակն այս պահի դրությամբ վերահսկողության տակ է: «Հրդեհն ի սկզբանե բռնկվել է Հայաստանի կողմում, ինչից հետո կրակն անցել է նաև Վրաստանի տարածք: Տեղում մոբիլիզացված է 7 հրշեջ-փրկարարական խումբ, հրդեհի տեղայնացման գործընթացին մասնակցում է մինչև 35 հրշեջ-փրկարար: Սահմանի մյուս կողմում մոբիլիզացված են նաև հայաստանան կողմի հրշեջ-փրկարարները»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր