00:00:00

ԼՀԿ-ն հանդիպումներ է անցկացնում առանց փողկապի

12:10, 05 հուլիս 2019

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհուրդը հուլիսի 4-ին մեկնարկել է «Հանդիպումներ` առանց փողկապի» հանդիպումների շարքը` ԼՀԿ պատգամավորների և Երևանի խորհրդի անդամների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Թումանյանի անվան (Թումոյի)  այգում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կազմակերպել է լսումներ և հանդիպումներ քաղաքացիների շրջանում, սակայն այս նոր ձևաչափը առավել հնարավորություն կտա քաղաքացիների հետ կենդանի շփվելու, մարդկանց մեջ լինելու, նրանց խնդիրներին ծանոթանալու, ինչը պարտավոր են անել քաղաքական գործիչները,  պատգամավորները: Հուլիսի 4-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ առավել  ակտիվ էին երիտասարդները և բազմաթիվ  հարցեր ուղղեցին պատգամավորներին, ինչպես նաև փոխանցեցին իրենց հետ բերված նամակները: Հանդիպմանը  քաղաքացիները սուրճի սեղանի շուրջ, անմիջական մթնոլորտում, շփվեցին ԼՀԿ Երևանի խորհրդի ներկայացուցիչների (Տիգրան Սարգսյան, Արման Հովսեփյան, Տիգրան Մեժլումյան, Ռաֆայել Դանոյան, Ստեփան Ստեփանյան, Վաղթանգ Գրիգորյան, Կարեն Սարգսյան, Ռոբերտ Խաչատրյան), ինչպես նաև պատգամավորներ Գևորգ Գորգիսյանի, Սարգիս Ալեքսանյանի, Կարեն Սիմոնյանի, Հարություն Բաբայանի, ԼՀԿ մամուլի քարտուղար Արեն Պետունցի հետ:  Քննարկումներին ակտիվ մասնակցեց և  քաղքային խնդիրների վերաբերյալ երևանցիների հետ զրուցեց նաև  Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ խաժակյանը: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախապես հայտարարություն էր տարածել, որ  կուսակցության Երևանի խորհուրդը նախաձեռնում է հանդիպումների շարք ԼՀԿ պատգամավորների հետ. «Հանդիպումներ՝ առանց փողկապի»։   «Ջերմ մթնոլորտն ու սուրճը՝ մեր կողմից: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 4-ին, ժամը 19:30-ին Երևանի Թումանյանի անվան (Թումոյի) այգում: Սիրելի երևանցիներ սպասե՛ք մեզ ձեր վարչական շրջաններում»,-ասված էր ԼՀԿ հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր