00:00:00

Քարաթափում՝ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին. փրկարարները հեռացրել են ժայռաբեկորները

13:48, 05 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 4-ին, ժամը 22:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցից դեպի Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 12 ժայռաբեկոր (1 խմ) ընկել և միակողմանի փակել է ավտոճանապարհը: Փրկարարները հեռացրել են ժայռաբեկորները. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի անցանելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր