00:00:00

Օշականի մոտակայքում տեղադրված լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է. մարզպետ

21:08, 04 հուլիս 2019

Օշականի կիսաքանդ կամրջի տակ տեղադրված լողավազանի վերաբերյալ ոլորտի պատասխանատու ստորաբաժանմանը իմ կողմից տրվել է հանձնարարական խնդիրը ուսումնասիրելու և դրան լուծում տալու վերաբերյալ: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: «Օշական համայնքի ղեկավարին առաջարկվել է օրենսդրությամբ սահմանված կարգով ապամոնտաժել տեղադրված ժամանակավոր լողավազանը և տարածքը բերել նախկին տեսքին: Համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքացիների կողմից լողավազանը տարածքում տեղադրվել է ինքնակամ, դրա տեղադրման վերաբերյալ համայնքի կողմից տրված թույլտվություն առկա չէ և պարտավորվել է սեղմ ժամկետում ապամոնտաժել փչովի ժամանակավոր լողավազանը և ապահովել տարածքի նախկին տեսքը: Արդեն իսկ լողավազանի ջուրը դատարկվել է, ապամոնտաժումը ընթացքի մեջ է: Տարածքը նախկին տեսքին բերելու համար մարզպետարանի կողմից վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը»,-գրել է մարզպետը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր