00:00:00

Խաժակյանն անդրադարձել է Դավթաշենի մանկապարտեզներից մեկի հարակից ճանապարհին մայթի բացակայության խնդրին

20:37, 04 հուլիս 2019

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ավագանու վերջին հարց ու պատասխանի ժամանակ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին փոխանցեցի 1-ին թաղամասի բնակիչների դիմումը նկարում պատկերված փողոցի համար մայթ կառուցելու վերաբերյալ։ Փողոցի նեղ լինելը խնդրի լուծման համար որոշակի բարդություն է հանդիսանում, սակայն ուրախ եմ տեղեկացնել, որ վարչական շրջանի ղեկավարի հետ այսօր քննարկեցինք հնարավոր լուծումը՝ այն է մանկապարտեզի ցանկապատի տեղաշարժի միջոցով հարմարավետ մայթի ձևավորում։ Բանն այն է, որ թե մանկապարտեզի սաները, թե հարակից դպրոցի աշակերտները անցնում են այս հատվածով և հատկապես ձմռանը մայթի բացակայությունը լուրջ վտանգ է առաջացնում հետիոտնի համար։ Լուծումը մի քանի քայլանի է, սակայն վարչական շրջանի ղեկավարի հետ համաձայնեցրեցինք, որ եկող տարվա հիմնանորոգման ծրագրով սա հնարավոր է իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր