00:00:00

Իշխան Զաքարյանը մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ քննարկել է Համահայկական 7- րդ ամառային խաղերը

00:10, 05 հուլիս 2019 Սպորտ

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել հանրապետության մարզերի ու քաղաքների պատասխանատուների հետ: Ինչպես հայտնում են Համաշխարհային խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Համահայկական 7- րդ ամառային խաղերի մասնակիցներին, մրցումների անցկացման ընթացակարգերին, բացման և փակման արարողություններին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ մարզերից մասնակիցների հայտերը պատասխանատուների խնդրանքով կամփոփվեն հուլիսի 10- ին, որպեսզի հնարավոր լինի պատշաճ լուծել մնացած կազմակերպչական խնդիրները: Կոմիտեի նախագահը նշել է, որ բոլոր մարզերից մասնակիցների մեքենաները մինչև Ստեփանակերտ կուղեկցեն ճանապարհային ոստիկանության և շտապօգնության ավտոմեքենաները: Քննարկել են  նաև կազմակերպչական այլ հարցեր:  Օգոստոսի 13- ը  խաղերի ազատ օրն է լինելու և այդ օրը մասնակիցները նախ կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր