00:00:00

Նախարարները գրեթե լայվ չեն մտնում, ստատուսներ չեն գրում. ինչ է կատարվում մեկ տարի անց

18:00, 04 հուլիս 2019

Վերջին շրջանում կառավարության հեղափոխական անդամները սկսել են լրագրողների հարցերը շրջանցել: Նրանք նախկինի նման չեն մասնակցում կառավարության նիստից հետո ճեպազրույցներին: Եթե մեկ տարի առաջ գրեթե բոլոր նախարարները նիստին մասնակցելու համար եւ ավարտից հետո՝ հեռանալիս, օգտվում էին Հանրապետության հրապարակի ուղղությամբ առակա կառավարության կենտրոնական մուտքից, ապա հիմա շենքը լքում են գաղտնի ճանապարհներով: Տեւական ժամանակ է կառավարությունում ճեպազրույցների չեն մասնակցում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Կրթության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ինչպես նաեւ փոխվարչապետեր Տիգրան Ավինյանն եւ Մհեր Գրիգորյանը: Ուշագրավ է նաեւ մեկ հանգամանք: Պաշտոնյաները դադարեցրել են ֆեյսբուքյան լայվերն ու գրառումները: Եթե մեկ տարի առաջ ոգեւորված յուրաքանչյուր օրվա ավարտին ֆեյսբուքի ուղիղ եթերում կամ գրառմամաբ նրանք տեղեկացնում էին կատարված աշխատանքի մասին, ապա տեւական ժամանակ է, որ նման հրապարակումները դադարել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր