00:00:00

ՊԵԿ նախագահը մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության 23-րդ ընդհանուր Ժողովին

18:00, 04 հուլիս 2019

[caption id="attachment_157272" align="alignleft" width="300"] Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved[/caption] Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 2-4-ը Բրյուսելում մասնակցել է Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) 23-րդ ընդհանուր ժողովին: Միջոցառմանը մասնակցել են կառույցին անդամակցող 44 երկրների հարկային մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձինք: IOTA-ի ամենամյա ընդհանուր ժողովը կազմակերպության գլխավոր միջոցառումն է, որի վարչական նստաշրջանի ընթացքում ընդունվում են կազմակերպության կարևոր որոշումները: Այս տարվա ժողովն ընտրել է IOTA-ի նոր Գործադիր քարտուղարին, Գործադիր խորհրդի նոր անդամներին, նախագահին և ներքին աուդիտորներին: Հաստատվել են կազմակերպության ֆինանսական և աուդիտորական հաշվետվությունները, 2020 թվականի աշխատանքների ծրագիրը: Քննարկվել են կազմակերպության կանոնադրական փաստաթղթերում փոփոխությունների կատարման վերաբերյալ հարցեր: Ընդհանուր ժողովի տեխնիկական նստաշրջանն անցել է «Արդյո՞ք հարկային մարմինները պատրաստ են վաղվա հարկային ծառայողին» կարգախոսի ներքո: Նիստին քննարկվել են հարկային մարմինների կադրերի կառավարման ոլորտում միջազգային միտումները, հարկային ծառայողների գործունեության գնահատման համար կիրառվող արդիական մոտեցումները, պատրաստվածության և առաջնորդության խթանման խնդիրները, հարկային ծառայության գրավչության բարձրացման ուղիները: IOTA 23-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով ստորագրվել են ժողովի ընդհանուր որոշումը և կոմյունիկեն, ինչպես նաև IOTA-ի և ԵՄ իրավապահ մարմինների համագործակցության գործակալության (Europol) միջև մտադրությունների հուշագիրը: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր