00:00:00

Կայանալու է ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը

16:43, 04 հուլիս 2019

Սույն թվականի հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին «Օլիմպավանի»  ՀԱՕԿ վարչական շենքի 1-ին հարկում (ք. Երևան, Միկոյան 51) կայանալու է ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը: Օրակարգի հարցերը՝ 1. 2019 թ. Հունիսի 18-30-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների մասին: Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան 2. «Տոկիո 2020 » 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին: Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան 3. «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին: Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան 4. «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը  ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին: Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան 5. Գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր