00:00:00

Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

14:11, 04 հուլիս 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հուլիսի 4-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նրանք մասնավորապես ընդգծել են երկու երկրների գործարարների միջև կապերի ակտիվացումը, միմյանց հնարավորությունների բացահայտումն ու առկա ներուժի առավելագույն օգտագործումը: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի՝ վերջերս գործարկված Բուխարեստ-Երևան չվերթի առկայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր