00:00:00

Կամ էշը կսատկի, կամ էշի տերը․ Արման Բաբաջանյան

14:00, 04 հուլիս 2019

ՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հայաստանում կուսակցական համակարգի ճգնաժամ է, ինչի մասին, ևս մեկ անգամ վկայում է ամառը: Չնայած երկրում առկա հիմնարար չլուծված խնդիրներին երկրի հիմնական դերակատար քաղաքական ուժերը պատրաստվում են հանգստի՝ մի մասը ակտիվ, մյուս մասը՝ պասիվ: Մինչդեռ Հայաստանում կարծես թե հանգստի ժամանակ չկա, որովհետև բազմաթիվ են այն խնդիրները, որոնք հուզում են հասարակությանը, որոնք պահանջում են հրատապ լուծումներ, հանրային մոբիլիզացիա, որոնք պահանջում են քաղաքական ակտիվություն, հանրության քաղաքական և քաղաքացիական շահերի սպասարկում, ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև ամենօրյա ճշնում իշխանությունների վրա: Այդ խնդիրները բազմաբնույթ են, ներկայացնում են տարբեր ոլորտներ, տարբեր մարդկանց ու խմբերի են վերաբերում: Սակայն քաղաքական համակարգը պատրաստվում է հանգստի, իսկ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ասուլիսները և բողոքի ակցիաներին առանձին միավորների կողմից ակտիվ աշխատանք չէ, որովհետև խոշոր հաշվով կուսակցություններից դա չէ, որ պահանջվում է, այլ պահանջվում են հանրությանը մատուցվելիք առաջարկներ, մեթոդներ, համակարգային և հայեցակարգային մոտեցումներ այս կամ այն խնդրի շուրջ հանրային լայն մոբիլիզացիա ապահովելու համար: Ըստ ամենայնի, այդ ամենի հանդեպ անկենսունակության զգացումն էլ քաղաքական ուժերին ստիպել է հղում անել ամռան վրա և դրանով իսկ խուսափել ակտիվությունից: Միևնույն է, այդ գործունեությունը չի տալիս որևէ քիչ թե շատ նշանակալից արդյունք, հետևաբար որքան շատ լինեն դադարները, այնքան ավելի հեշտ կլինի փրկել դեմքը: Այդպիսով, Հայաստանում քաղաքական ուժերի և առանձին գործիչների համար առհասարակ ավելի շատ դադարից դադարի է սպասում, քան ակտիվ գործունեության շրջանների: Այդ շրջանները նրանցից շատերի համար ժամանակը մինչև դադար ձգելու միջոց է, այն հույսով, որ դադարից հետո կամ դրա ընթացքում կամ «էշը կսատկի, կամ էշի տերը»: Դա շարունակվում է արդեն տարիներ շարունակ, ու ակհայտ է, որ էշերին ու նրանց տերերին չի լինում ոչինչ, և ինչ լինում է ՝ լինում է պետությանն ու հասարակությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր