00:00:00

Գարեգին Բաղրամյանը` գազի սակագնի հնաիավոր փոփոխության մասին

13:06, 04 հուլիս 2019

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշեց` գազի սակագնի շուրջ բանակցությունները մի քանի փուլով են ընթանում։ Բաղրամյանի խոսքով` վերքին շուկայում ձևավորվող սակագների վերաբերյալ բանակցությունները, որևիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, բայց դրա հետ ավելի շատ կարող է կապված լինել սահմանին գազի գնի ձևավորման հարցը: «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչ կլինի։ Բնականաբար, ամեն կողմ բանակցում է իրեն տնտեսապես ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար։ Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ։ Վերջնական բանակցություները, սակայն, ավարտված չեն։ Չեմ կարծում, որ վերջնական լուծում կա։ Գնի նվազեցման առումով այս պահին չեմ կարող ոչինչ ասել», - ասաց Գարեգին Բաղրամյանը` շեշտելով` ամեն բան կախված է բանակցություններից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր