00:00:00

Ֆինանսական միջոցներ կհատկացվեն կրթական հաստատությունների նորոգման, կահավորման աշխատանքներին

12:27, 04 հուլիս 2019

Կառավարությունն այսօր որոշեց մի շարք բուհերում շինարարական և վերակառուցման, նոր տեխնոլոգիաների ներդրման, տեխնիկական վերազինման համար ֆինանսական միջոցներ հատկացնել։ Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցեց` ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոն կստեղծվի Ագրարային համալսարանում, ուսանողական ավանի շենքի հիմնանորոգում և գույքով ապահովում տեղի կունենա, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի շենքը կվերանորոգվի, Երևանի պետական կոնսերվատորիայի շենքը կվերանորոգվի,Գորիսի պետական համալսարանի շենքը ևս։ Կահավորումների և նորոգումների գումարը կկազմի 1,7 միլիարդ դրամ։ Դրանից բացի, նախարարությունը մտադիր է նորոգման և շինարարական այլ աշխատանքներ իրականացնել Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանում, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում, Բերդի պետական քոլեջում։ Վերոնշյալ ծրահրորի իրականավման համար կծախսվի 883 միլիոն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր