00:00:00

Կառավարության որոշմամբ Հայաստանում կբացվի 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական նոր լաբորատորիա

11:52, 04 հուլիս 2019

 
Կառավարության այսօրվա նիստում նորկայացվեց նախագիծ, որով առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը (նախկինԻՏՁՄ), որպեսզի այն Հայաստանի կրթական հաստատություններում բացի ևս 284 ինժեներական-ռոբոտատեխնիկական լաբորատորիա։
 
Նախագիծը ներկայացնող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հիշեցրեց՝ այս պահին մեր երկրում գործում է 350 նման լաբորատորիա, որոնց եթե ավելանան ևս 284-ը, լավ ներդրում է լինելու տեխնոլոգիական զարգացման համար։
 
Նախարարը նշեց՝ հաջորդ անգամ նմանատիպ լաբորատորիաների ստեղծման համար կհայտարարվի մրցույթ, որին կմասնակցեն նաև այլ կազմակերպություններ։
 
Վերոնշյալ նախագիծն ընդունվեց Կառավարության կողմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր