00:00:00

Գեղարքունիքում «ՎԱԶ 2107»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով տեղում մահացել է. վարորդը թողել է մեքենան ու փախել

15:41, 04 հուլիս 2019 Պատահարներ

Գեղարքունիքի մարզում, հուլիսի 3-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 16։30-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի 35 MP 275 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 43․2 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ, նրան թողնելով անօգնական, ինչպես նաեւ դեպքի վայրում թողնելով ավտոմեքենան, դիմել է փախուստի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչներ պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 69-ամյա Լեւիկ Հակոբյանն է, իսկ դիակից մոտ 50 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վրաերթի ենթարկած մեքենան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր