Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարաություն է տարածել. «Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի մի շարք անդամների առաջարկությամբ գումարված արտահերթ նիստի օրակարգային հարցերի՝ Ազգային ժողովի կողմից հունիսի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից ներկայացված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և ՀՀ վարչապետի 2019 թ.-ի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու …» N 808-Ն որոշման վերաբերյալ Կոալիցիան հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԿոալիցիայի կառավարման խորհուրդը անընդունելի է համարում այն, որ Ազգային ժողովը, հաշվի չառնելով Կոալիցիայի կողմից Օրենքի նախագծի վերաբերյալ 25.06.2019թ.-ին արտահայտված մտահոգությունները, նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունել է Օրենքի նախագիծը։ Կոալիցիայի կառավարման խորհուրդը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ՝
- Մշակում. Օրենքի նախագիծը չի ներկայացվել հանրային քննարկման և չի հրապարակվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am-ում, ինչը չի արտացոլում Թավշյա հեղափոխությամբ որդեգրված ժողովրդավարության և մասնակցային կառավարման սկզբունքները։
- Բովանդակություն. Օրենքի նախագծով առաջարկվող Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողովի) անդամի և նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման մեխանիզմները ոտնահարում են հակակոռուպցիոն անկախ մարմինների ձևավորման վերաբերյալ Ջակարտայի սկզբունքները և կարող են որակվել որպես մինչ օրս առաջարկված ամենաիշխանամետ կարգավորումներ և մեկ քայլ հետ, իսկ Հանձնաժողովի անդամներին ներկայացվող պահանջները չեն ապահովում անկախության, ինքնիշխանության և պրոֆեսիոնալիզմի մի շարք երաշխիքներ, որի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ այդ պահանջները հարմարեցված են կոնկրետ անձանց համար, և նրանց նշանակման գործընթացը կուղղորդվի բացառապես հայեցողական որոշումներով։
- Հիմնավորում. Օրենքի նախագիծը չի ենթարկվել փորձաքննության, և բացակայում են փաստաթղթի ընդունման պարտադիր պայման հանդիսացող կից հիմնավորումները՝ իրենց բոլոր բաղադրիչներով հանդերձ։ Ի լրումն՝
- Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանի կողմից հունիսի 25-ին Ազգային ժողովում Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), կողմից տրված հանձնարարականներով առաջնորդված լինելու հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը,
- Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ և նախկին աշխատող Հերիքնազ Տիգրանյանի կողմից լրատվական կայքին տրված հարցազրույցում ներկայացված այն հիմնավորումները, թե դրանով կապահովվի Հայաստանում ինքնավար մարմինների ձևավորման գործընթացի միասնական մոտեցում, հակասում է Սահմանադրությունը,
- ներկայացնել Նախագծի փորձաքննության արդյունքները՝ հիմնավորումը՝ օրենքով նախատեսված բոլոր բաղադրիչներով,
- հրատապ կարգով նախաձեռնել խորհրդարանական լսումներ Օրենքի նախագիծը ոլորտի բոլոր դերակատարների մասնակցությամբ քննարկելու նպատակով,
- Ազգային ժողովի նիստի ընթացքում հերքել ԻՀԱ-ի վերաբերյալ ներկայացված ապատեղեկատվությունը,
- ստեղծել ԱԺ-ՔՀԿ-Կառավարություն աշխատանքային խումբ՝ հակակոռուպցիոն մարմնի հայկական մոդելի ներդրմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման համար։
- հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարում Կառավարություն-ՔՀԿ կայուն երկխոսության ապահովման ամենամեծ դաշինքը, որը միավորում է շուրջ 100 ՔՀԿ-ների Երևանից և մարզերից,
- հանդիսանում է հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկներից, որը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոալիցիայի կողմից ճանաչվել է հակակոռուպցիոն պայքարի հիմնական դերակատարներից,
- կանգնած է եղել Հայաստանում վերջին տարիներին իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումների ակունքներում և հանդիսացել է Խորհրդի բնականոն գործունեության շարժիչ ուժը, մասնավորապես, Կոալիցիան Հայաստանում Խորհրդի խողովակով նախաձեռնել և նպաստել է այնպիսի կարևորագույն հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրմանը, ինչպիսիք են` Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացումը, հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի ստեղծումը և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի ընդունումը, ազդարարման ինստիտուտի ներդրումը, պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը և այլն,
- Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
- «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ
- «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ
- «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ
- «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ
- Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ
- Կայուն զարգացման նախաձեռնությունների «Աստղացոլք» ՀԿ
- Գյումրու «Կանթեղ» Իրավապաշտպան ՀԿ
- Հայաստանի համայնքների միություն
- «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ
- «ՀՓՄՁՀԱ» ՀԿ
- «Լրագրողները՝ հանուն մարդու իրավունքների» ՀԿ»,-նշված է հայտարարության մեջ: