00:00:00

Կենդանաբանական այգու սրճարանների վարձակալության աճուրդը չի կայացել, դրանք չեն գործում. Խաժակյանը՝ Մարությանին

23:49, 03 հուլիս 2019

Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև. «Երևանի քաղաքապետարանի դանդաղկոտությունը որոշ ոլորտներում վերածվել է անգործության: Ամիսներ շարունակ տնտեսվարողները սպասում են Կենդանաբանական այգում սրճարանների համար նախատեսված տարածքների վարձակալության աճուրդին: Իրավիճակի աբսուրդային կողմն այն է, որ ամիսներ շարունակ այս հարցը քննարկվել է, որոշվել են սկզբունքներ, սակայն այգու աշխատանքային սեզոնի մեկնարկից առ այսօր վարձակալության աճուրդը չի կայացել, և բնականաբար տարածքի սրճարանները չեն գործում: Ստացվում է, որ քաղաքային իշխանությունը ներդրումներից միայն խոսում է և երբ բանն հասնում է գործին, իրենք իրենց պարտավորությունները չեն կատարում: Պարոն քաղաքապետ, ներդրումներ այսպես չեն գա, իսկ եկած զբոսաշրջիկները անվերադարձ կգնան: Ավարտին հասցրե՛ք սկսված գործընթացը, սեզոնը կիսվում է, իսկ աճուրդին սպասում են բազմաթիվ տնտեսվարողներ: Բյուջեի եկամուտների կրած վնասից էլ չեմ խոսում, պատրաստի տարածքները մնացել են կողպված վիճակում: Հ.Գ. Այս հարցով երկու ամսից ավել զբաղվել եմ աշխատանքային կարգով` փորձելով հասցեագրել ինձ դիմած տնտեսվարողների դիտարկումները և ապարդյուն... անգործությունը խրոնիկ է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր