00:00:00

ՀՀ ԱԳՆ պաշտոնյան փորձել է խեղդել 46–ամյա քաղաքացուն

02:47, 04 հուլիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 46-ամյա Հրանտ Նիկողոսյանից, որը հայտնել է, որ տանը, որտեղ ինքը բնակվում է, տեղի է ունեցել վիճաբանություն և տան տերը՝ 46-ամյա Հայկ Հակոբյանը իրեն անհանգստացնում է և խեղդում է իրեն: Նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Հ. Նիկողոսյանը հայտնել է, որ ինքը բնակվում է Հ. Հակոբյանի տանը և կրկին անգամ Հ. Հակոբյանը հարձակվել է իր վրա և հարվածներ հասցրել: Այդ ընթացքում Հ. Հակոբյանը ձեռքերով սեղմել է իր պարանոցը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Նիկողոսյանը ոստիաններին հայտնել է, որ Հ. Հակոբյանը աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործերի կառավարման վարչության պետ: Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք իրականությանը համապատասխանում է Հ. Նիկողոսյանի հայտնածը, ինչի համար էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր