00:00:00

Instagram-ի, WhatsApp-ի, Facebook-ի եւ Facebook Messenger-ի աշխատանքում խափանումներ են եղել

00:28, 04 հուլիս 2019

Instagram-ի, WhatsApp-ի, Facebook-ի եւ Facebook Messenger-ի աշխատանքում խափանումներ են եղել: Facebook-ի օգտատերերը բողոքում են, որ լուսանկարները չեն բեռնվում, իսկ մեսենջերում խնդիրներ կան հաղորդագրությունների ստացման եւ մուտքի հետ կապված: Instagram-ի օգտատերերն էլ բախվել են նորությունների ժապավենի հետ կապված խնդիրների հետ: WhatsApp-ում հաղորդագրությունները չեն հասնում եւ վատ է աշխատում միացումը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով DownDetector-ին: Խնդիրների հետ բախվել են Ռուսաստանում, Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում: WhatsApp-ում խափանումներից բողոքում են Բրազիլիայի եւ Կոլումբիայի օգտատերերը: Բոլոր ծառայությունների սեփականատերը Facebook-ն է, որը դեռ չի մեկնաբանել աշխատանքի խափանումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր