00:00:00

Վայոց ձորի մարզում ավտոմեքենայի վարելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ․ վիրավորներից մեկը կին է

20:54, 03 հուլիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հուլիսի 2-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում Եղեգնաձոր բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Իսկ ժամեր անց, այս անգամ Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ահազանգ ստացվել Վայքի հիվանդանոցից, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի դանակահարված վիճակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցներ են մեկնել Ոստիկանության Եղագնաձորի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գրիգոր Գրիգորյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության պետի պաշտոնակատար Վարդանյանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Եղեգնաձորի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 32-ամյա Գայանե Ա․-ն է, իսկ Վայքի հիվանդանոց տեղափոխվածը Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի բնակիչ 24-ամյա Արգիշտի Բ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134 կմ հատվածում ավտոմեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արգիշտի Բ․-ի, Վայք քաղաքի բնակիչ 23-ամյա Գևորգ Ս․-ի և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա Էմին Ս․-ի միջև։ Վիճաբանության հետևանքով Արգիշտի Բ․-ն «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Վայքի հիվանդանոց, որտեղ առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Իսկ Գայանե Ա․-ն «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Գայանե Ա․-ն կռվի մասնակիցներից Էմին Ս․-ի կինն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր