00:00:00

Ոստիկանները Շենգավիթում «բենզինիստների» են բերման ենթարկել. մեկի մոտ ծալովի դանակ է եղել

21:12, 02 հուլիս 2019 Պատահարներ

Հուլիսի 1-ին, ժամը 18.30-ին, Շենգավիթի համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները համատեղ, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել Արմավիրի ու Արարատի մարզերի բնակիչ, 44-ամյա ու 46-ամյա երկու տղամարդու եւ Ներքին Շենգավիթի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տարա՝ բենզինանման հեղուկով եւ սպիտակ գույնի նստվածքով, մեկ ներարկիչ՝ կիսով չափ լցված թափանցիկ հեղուկով, օգտագործված հինգ ներարկիչ, ապակե մեկ սրվակ՝ սեւ նստվածքով եւ դեղնավուն հեղուկով: Ըստ երեւանցու՝ հայտնաբերվածը «Դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, որն ինքն է պատրաստել՝ իր օգտագործման համար: Նրա մոտից հայտնաբերվել է նաեւ ծալովի դանակ: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր