00:00:00

Երևանում գիշերը կոտրել են «Գրանդ Քենդի»-ին պատկանող պոնչիկանոցի պատուհանն ու այնտեղից գողացել մի քանի արկղ քաղցրավենիք

02:25, 02 հուլիս 2019 Պատահարներ

Երեկ՝ հունիս 30-ին, գողություն է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին է ահազանգել Երևանի բնակիչ Սերգեյ Գազազյանը և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը կամ անձինք կոտրել են «Գրանդ Քենդի» ընկերությանը պատկանող, Մաշտոցի պողոտա 54 հասցեում գործող, ժողովրդին հայտնի պոնչիկանոցի պատուհանի ապակին և մտել ներս ու այնտեղից հափշտակել մի քանի արկղ տարբեր տեսակի քաղցրավենիք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոնչիկանոց են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ս. Գազազյանը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին պատկանող պոնչիկանոցի տնօրենն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր