00:00:00

Գյումրիում մեծ շուքով դիմավորեցին չեմպիոններ Արթուր Հովհաննիսյանին և Հովհաննես Բաչկովին

01:31, 02 հուլիս 2019 Սպորտ

Գյումրեցիները  հուլիսի 1-ին քաղաքի մուտքի մոտ  դիմավորեցին Երկրորդ Եվրոպական խաղերում հաղթանակ տոնած բռնցքամարտիկներ  Արթուր Հովհաննիսյանին և  Հովհաննես Բաչկովին: Մարզիկներին դիմավորելու էին եկել  ոչ միայն նրանց հարազատներն ու  ընկերները, այլ նաև մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Շիրակի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ  Սամվել Բալասանյանն իր ուրախությունը կիսելով լրագրողների հետ՝ անկեղծացավ՝ նման հաջողության երկար էր սպասել:   «Նման փոքր  քաղաքում 3 չեմպիոն՝  սա  իրոք  ուրախանալու առիթ  է: Այս  հաղթանակները   շատ կարևոր  են: Գյումրեցի մարզիկները եւս մեկ անգամ ապացուցեցին ՝  Գյումրին մարզական քաղաք  է: Գյումրին հաջողություններ  ունեցել ու դեռ ունենալու է՝  վստահ ենք»,- նշեց Սամվել Բալասանյանը՝ կարևորելով Գյումրիում մարզական մեծ  պալատ ունենալու անհրաժեշտությունը: Ամփոփելով կիսամյակը՝ Շիրակի մարզպետարանի սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը  տեղեկացրեց՝  մարզական տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Շիրակի մարզիկները աշխարհի և Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում նվաճել են 35  մեդալ: «Սա մեծ ցուցանիշ է, քանի որ դեռևս ունենք աշխարհի առաջնություններ, և ակնկալում ենք  նոր  մեդալներ»,-նշեց Վաչիկ Վարդանյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝  այս տարվա Եվրոպական խաղերում Հայաստանը ընդհանուր հաշվով նվաճել է 11 մեդալ` 5 ոսկե, 3 արծաթե, 3 բրոնզե: Հայ մարզիկների համար շատ հաջող է եղել մրցումային վերջին օրը. նրանք նվաճեցին միանգամից չորս ոսկե մեդալ, որոնցից երեքը բաժին հասավ գյումրեցի մարզիկներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր