00:00:00

Արագածոտնի մարզում 23-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում

03:26, 30 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը։ Ժամը 17:50-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 23-ամյա Սամվել Առաքելյանն իր վարած Mercedes մակնիշի 35 NG 096 համարանիշի ավտոմեքենայով՝ Աշտարակի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Արծվի թեւեր» հուշակոթողի հարեւանությամբ դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, մոտ 70 մետր մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում: Վթարի հետեւանքով վարորդ Ս. Առաքելյանը քաղաքացիների եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Աշտարակի հիվանդանոց, որտեղից էլ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վթարի հետեւանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել եւ շպրտվել է, իսկ դեպքի վայր ժամանած՝ վարորդի հազարազներն ու ընկերները ասում էին, որ վթարի պատճառը վարորդի առջեւ թափառող շան հայտնվելն է եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր