00:00:00

Տղերքը 12 հոգով հավաքվել էին «ռազբորկի». Ոստիկանները ժամանակին հասել են ու կանխել ծեծկռտուքը

02:04, 30 հունիս 2019 Պատահարներ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, հունիսի 28-ին, ստացված օպերատիվ տվյալներով Էրեբունի վարչական տարածքում տաք հետքերով կանխել են Երկաթուղայինների 1-ին փողոցում գտնվող «Բլեք Գոլդ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանի տարածքում մի խումբ երիտասարդների ծեծկռտուքը: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 00:30-ի սահմաններում, Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներով, հաշված րոպեների ընթացքում հասել են նշված հասցե, որտեղից էլ խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել Երկաթուղայինների 3-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Արսեն Թ.-ին, Երեւան քաղաքի Անտառային փողոցի բնակիչ, 25-ամյա Տիգրան Բ.-ին, Երեւան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 27-ամյա Արմեն Մ.-ին, Երեւան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 25-ամյա Գեւորգ Ն.-ին, Երեւան քաղաքի Ավանեսովի փողոցի բնակիչ, 24-ամյա Արարատ Մ.-ին, Երեւան քաղաքի Երկաթուղայինների 2-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Վահագն Խ.-ին, Արարատի մարզի բնակիչներ, 22-ամյա Ռոբերտ Խ.-ին եւ 50-ամյա Արտյոմ Խ.-ին, Երեւան քաղաքի Վարդաշեն թաղամասի բնակիչ, 28-ամյա Աշոտ Խ.-ին, Երեւան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Ռ.-ին, Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասի բնակիչ, 33-ամյա Արթուր Ա.-ին եւ Երեւան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ, 28-ամյա Արման Կ.-ին: Փաստի առթիվ խուլիգանություն կատարելու հատկանիշներով ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ եթե ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ չգործեին, ապա նշված անձինք, ովքեր կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանության ժամանակ միմյանց տալիս էին հայհոյանքներ, ապա վերածվելու էր ծեծկռտուքի եւ չէր բացառվի, որ որոշ անձինք կհայտնվեին հիվանդանոցներում կամ էլ «ռազբորկան» ողբերգական ավարտ կունենար: Աղբյուրի տեղեկություններով, նշված անձինք բաց են թողնվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր