00:00:00

Ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր

01:45, 30 հունիս 2019 Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 կգ քաշային կարգի եզրափակչում Չալյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինի հետ և պարտվեց 7:6 հաշվով: Չալյանը դարձավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն: Հայաստանի հավաքականը դեռևս 5 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե: Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանը և Գոռ Ներսիսյանըդարձել են բրոնզե մեդալակիրներ: Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր