00:00:00

ԵԽ-2019․ Արթուր Ալեքսանյանը կպայքարի չեմպիոնի տիտղոսի համար

00:39, 30 հունիս 2019 Սպորտ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի նախավերջին օրը հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարի 97 կգ քաշայինների պայքարում Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց եզրափակիչի ուղեգիր՝ 3։1 հաշվով պարտության մատնելով ռուսաստանցի Ալեքսանդր Գոլովինին։ Հայաստանի հավաքականի առաջատարը Եվրոպական խաղերում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 2:1 հաշվով հաղթել էր 2017 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր վրացի Ռեւազի Նադարեիշվիլին է: Քառորդ եզրափակիչում օլիմպիական չեմպիոնը 3:1 հաշվով հաղթել էր 2016 թվականի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն, երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն, ավստրիացի Դանիել Գաստլին։ Հունիսի 30-ին կայանալիք եզրափակիչում օլիմպիական չեմպիոնի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկը։ 87 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացավ: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը մեկնարկային գոտեմարտում 1:5 հաշվով պարտվել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն եւ Եվրոպայի եռակի չեմպիոն, ուկրաինացի Ժան Բելենյուկին: Հայ ըմբիշի մրցակիցը դուրս է եկել եզրափակիչ եւ Մաքսիմ Մանուկյանը հունիսի 30-ին սփոփիչ գոտեմարտի կանցկացնի Լեհաստանի ներկայացուցիչ Արկադիուս Կուլինիքսի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր