00:00:00

Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել. Հայտարարություն

19:10, 29 հունիս 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունիսի 27-28-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝ ներկայացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին համանախագահների տարածաշրջան վերջին այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մոսկվայում եւ Վաշինգթոնում ունեցած  խորհրդակցությունների արդյունքները: Նրանք նաեւ հանդիպել են ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար Վլադիմիր Մինարիկի հետ: Այս հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը եւ բարձր են գնահատել ԿԽԿՄ ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն: Համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր