00:00:00

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են դանակահարության դեպքը

19:29, 29 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 27-ին, ժամը 23.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 25-ամյա մի քաղաքացի: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ հունիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Շահումյան գյուղի սկզբնամասում ծագած վիճաբանության ընթացքում, 19-ամյա մի քաղաքացի ձեռքին եղած դանակով հարվածել է տուժածի կրծքավանադակին՝ պատճառելով վնասվածք: Միջադեպի մասնակիցները ոստիկանությունում բացատրություններ են տվել։ Մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հունիսի 28-ին, ժամը 03.15-ին, բացատրական աշխատանքի շնորհիվ, 19-ամյա քաղաքացին ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր