00:00:00

Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեսթոս» քիմիական նյութ է խմել

15:01, 29 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 27-ին մանկահասակ երեխաների մասնակցությամբ Արցախի հանրապետությունում գրանցվել է երկու պատահար։ Մի դեպքում «Դամեսթոս» քիմիական նյութ խմելու հետեւանքով թունավորվել էր 2 տարեկան երեխան, իսկ մյուսի դեպքում բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ 1 տարեկան երեխան: Հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները, բայց այն, որ այս պատահարների անմիջական պատճառահետեւանքը ծնողների անուշադրությունն է, կարծում ենք հասկանալի է բոլորիս։ «Հարգելի համերկրացիներ, նորություն չէինք լինի ասած, որ երեխաները ֆիզիկական եւ մտավոր կարողություններով պայմանավորված, չեն կարող կանխատեսել իրենց արարքների հետեւանքները, ուստի կոչ ենք անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն եւ զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետեւել եւ նախականխել նման դեպքերի կրկնությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր