00:00:00

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենից 6 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են հիվանդանոցներ

14:33, 29 հունիս 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ փողոցից սուր կտրող-ծակող առարկայի հարվածի տարբեր աստիճանի հետքերով Երևանի հիվանդանոցներ են տեղափոխվել 6 հոգի: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել 4-րդ փողոցի թիվ 15 և 13 տների դիմացից: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մի կաթիլ մեղրի պատմություն է: Հարևաններով իրար են տվել ու եթե ոստիկանները օպերատիվ չժամանեին, բանը բանից կանցներ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր