00:00:00

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը` Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր

23:34, 28 հունիս 2019 Սպորտ

Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը (81 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում: ՀԱՕԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, մրցումային 8-րդ օրը Ներսեսյանը կիսաեզրափակիչում մենամարտեց բրիտանացի Բենջամին Ուիտակերի հետ և 0:5 հաշվով պարտություն կրեց: Այսպիսով, հայ բռնցքամարտիկը դարձավ բրոնզե մեդալակիր: Գոռ Ներսեսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ հաղթանակ է տարել Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Ներսեսյանը հաղթել է մոլդովացի Անդրեյ Չիրյակովին՝ 5:0, իսկ 1/4 եզրափակիչում 3:2 հաշվով պարտության է մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Մալկան Բայրամին: Հունիսի 28-ին ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) պարտվել է կիսաեզրափակիչում: Այսօր պայքարի դուրս կգան նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր