00:00:00

Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել մարդկանց վրա հարձակված շներին

20:27, 28 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 26-ին, ժամը 21:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 84 շենքի մոտակայքում թափառող շները հարձակվում են մարդկանց վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ դեպքի վայրում է գտնվում երկու խառնածին շուն, որոնք, ըստ բնակիչների, հարձակվել են անցորդների վրա. տուժածները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են ԲԿ: Փրկարար ծառայության կինոլոգիական խումբն օգտագործելով փչովի սարք (սարքն իրենից ներկայացնում է խողովակ, որի միջոցով բերանով փչվում է ներարկիչը. դեղի ազդեցությունը տևում է մեկ ժամ, որից հետո կենդանին վերադառնում է իր սովորական վիճակին) փորձել է քնեցնել շներին անվտանգ տարածք տեղափոխելու նպատակով: Փրկարարներին չի հաջողվել վնասազերծել շներին. վերջիններս փախել են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր