00:00:00

«Գանգուղեղային փակ վնասվածք, քերծվածքներ». Գյումրիում 23-ամյա երիտասարդը ծեծել է 54-ամյա տղամարդուն

19:11, 28 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 26-ին, «գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի, որովայնի բութ վնասվածքներ և քերծվածքներ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա մի քաղաքացի: Ոստիկանությունից  հայտնում են, որ հունիսի 27-ին ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 25-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևանյան խճուղու շենքերից մեկի դիմաց ծագած վիճաբանության ժամանակ տղամարդուն ծեծել և նշված վնասվածքները պատճառել է Մայակովսկու փողոցում ապրող 23-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումներով նա հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր