00:00:00

Փորձել է «Օպելից» գողություն անել, հանդիպել է տիրոջ դիմադրությանը` նրան խփել գցել է, հափշտակել փողերն ու հեռախոսը

03:56, 28 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 26-ին, մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ անհայտ անձը մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել է գումար, բջջային հեռախոս եւ դիմել փախուստի: Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել եւ բռնել քաղաքացու նկարագրած անձին: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարզել, որ տղամարդը նախ փորձել է բացել Բագրատունյաց պողոտայում կայանված «Օպելի» դուռը, սակայն հանդիպելով մեքենայատիրոջ դիմադրությանը` նրան խփել գցել եւ գրպանից հափշտակել է 75 հազար դրամ, բջջային հեռախոս ու դիմել է փախուստի: Քրեական հետախույզները 27-ամյա տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողոնը: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «ճակատային շրջանի պատռած վերք, այտի եւ քթի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Օպելի» վարորդին: Տուժողից ընդունվել է հաղորդում: 27-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն: https://www.youtube.com/watch?v=4ZzIsHadVA4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր