00:00:00

Ոստիկանները պարզել են, որ 83-ամյա կնոջ տնից գողություն արել է նրա հարազատ որդին

03:15, 28 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 26-ի կեսօրին Արարատի մարզի Ավշար գյուղի 83-ամյա մի բնակիչ բանավոր հաղորդում է տվել, որ հինգ օր առաջ, իրեն անհայտ հանգամանքներում, մտել են իր բնակարան եւ գողացել 550 հազար դրամ: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով պարզել են, որ գողությունը կատարել է տանտիրոջ 58-ամյա որդին: Վերջինս հրավիրվել է բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գողացած ողջ գումարը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր