Irakanum.am-ըշարունակում է ներկայայացնել «Սպորտը հայտնի մարդկանց կյանքում» շարքը։
Այս անգամ մեր զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն է։
- Պարո՛ն Պապոյան, մարզասե՞ր եք, արդյո՞ք զբաղվում եք սպորտով, մարզասրահ հաճախո՞ւմ եք։
- Մարզասեր եմ, սակայն սպորտով զբաղվել եմ միայն երեխա ժամանակ, այն էլ ոչ երկար ժամանակով: Մարզասրահ չեմ այցելում:
- Ֆուտբոլասե՞ր եք։
- Ֆուտբոլասեր ինձ համարում էի ուսանողական տարիներին, երբ հետևում է բոլոր մանր և մեծ մարզական միջոցառումներին, իսկ վերջին տարիներին, նաև աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, հետևում եմ միայն Հայաստանի հավաքականի խաղերին, ինչպես նաև Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին:
- Ուժային մարզաձևեր սիրո՞ւմ եք, որո՞նք կառանձնացնեք։
- Ուժային մարզաձևերից միայն ծանրամարտն է հետաքրքրում, այն էլ որպես մարզասեր, երկրպագու:
-Ի՞նչ եք կարծում, արժե՞, որ կանայք զբաղվեն ուժային մարզաձևերով, թե՞ դրան կողմ չեք։
- Դա աղջկա, կնոջ ընտրությունն է:
- Կա՞ն մարզիկներ, որոնց սիրում ու երկրպագում եք։
-Դպրոցական կամ ուսանողական տարիներին միգուցե, այժմ այդպիսի մարզիկներ չկան, բացի Հայաստանը ներկայացնողներից:
- Ո՞ր մարզիկներին կարող եք համարել լեգենդար։
- Լեգենդար մարզիկներ շատ կան՝ Պելե, Յուրի Վարդանյան, Հուսեյին Բոլտ...
- Պատահո՞ւմ է, որ տանը, ջերմ, ընտանեկան մթնոլորտում սպորտային խաղեր կազմակերպեք:
- Ընտանեկան միջավայրում չենք կազմակերպում սպորտային միջոցառումներ:
- Ձեր դուստրը սպորտային պարապմունքների հաճախո՞ւմ է: Ի՞նչ եք կարծում, անհրաժե՞շտ է, որ երեխան դեռ վաղ մանկությունից զբաղվի սպորտով:
- Դուստրս հաճախում է պարի, շուտով նաև լողի կհաճախի: Ուժային մարզաձևերի, կարծում եմ, չի հաճախի:
- Ի՞նչ եք կարծում, սպորտի որոտը Հայաստանում պատկան մարմինների կողմից համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ է, ոլորտում առկա խնդիրները ժամանակի ընթացքում լուծվո՞ւմ են։ Լավ կամ բացառիկ տվյալներ ունեցող մարզիկները համապատասխան ուշադրության ու հոգածության արժանանո՞ւմ են մեր երկրում։
- Կարծում եմ՝ առկա ֆինանսական հնարավորությունների շրջանակներում՝ այո: