00:00:00

Ջրահեղձ է եղել 16-ամյա պատանի

18:10, 27 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 26-ին ժամը 17:54-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ Սարգիս Մովսեսյանը (2002թ. ծնվ.) Քաշաթաղի շրջանի Սուս համայնքի տարածքում, Հակարի գետում լողանալիս, ջրահեղձ է եղել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները: Օգնության է մեկնել նաև ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են Ս. Մովսեսյանի դին:  ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ողջ անձնակազմն իր խորը ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Քաշաթաղի շրջանի ԱԻ բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Քերոբ Մովսեսյանին և նրա ընտանիքին՝ որդու՝ Սարգիս Մովսեսյանի ողբերգական մահվան կապակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր