00:00:00

«Ինձ ասաց՝ ուզում ենք քեֆ անենք, ասեցի՝ հայաթում կանեք».Ջրանցքն ընկած 9-ամյա տղայի մայրը 5-րդ երեխային է սպասում

01:16, 26 հունիս 2019 Պատահարներ

Նախօրեին Հրազդանում ջրանցքն ընկնելու հետեւանքով մահացած 9-ամյա տղան՝  Նարեկ Գալստյանը, Հրազդանի Միկրոշրջան թաղամասից էր: Նարեկի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում. նրանց ընտանեկան խնդիրներին NEWS.am-ն անդրադարձել էր տարիներ առաջ: Նարեկը տան միակ տղան էր, երեխաներից մեծը: Բացի նրանից, ընտանիքում եւս երեք աղջիկներ կան: Մայրը՝ Քրիստինեն, այժմ սպասում է 5-րդ երեխային: Նարեկի ծնողները մանկատան սաներ են եղել: Հետո ամուսնացել են եւ տեղափոխվել՝ ապրելու Հրազդան քաղաք: Հիշեցնենք, որ Նարեկի մայրը՝ Քրիստինեն, օրվա հացը վաստակում էր Միկրոշրջանի շուկայում մաքրություն անելով: Ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի: Այժմ երկրից դուրս է, վաղը պիտի վերադառնա: Մահացած երեխայի մայրն այսօր Կոտայքի մարզպետարան էր գնացել եւ դիմում գրել երեխայի հուղարկավորության ծախսերը հոգալու համար: NEWS.am-ի հետ զրույցում մայրը նշել է, որ հնարավորություն չունեն անգամ տարրական հարցերը լուծելու: Նա պատմել է նաեւ կատարվածի մասին. «Ես չեմ իմացել, որ գնում են կանալ էրեխեքը: Եկան ինձ ասացին՝ ուզում ենք քեֆ անենք, ասեցի՝ շենքի հայաթում կանեք: Ու ես գնացի փարոսը ստացա, պարտքերս բաժանեցի, նորից նիսյա առեւտուր արեցի, իջա տուն, տեսա Նարեկը հայաթում չի: Հարցուփորձ եմ արել, բայց ոչ մեկ բան չէր ասում: Ավելի ուշ, դեռ երեխուն ման էի գալիս, իմացա, որ խեղդվելա»: Քրիստինեի հարակից շենքերի բնակիչները ցավով էին խոսում տղայի մահվան մասին: Նրան ճանաչողները նշում էին, որ շատ խելոք, համեստ երեխա էր: Նաեւ հայտնում էին, որ տղան մշտապես մոր կողքին է եղել ու մոր հետ էր կապված: Թե ինչպես է առանց մոր գիտության գնացել լողանալու, չեն հասկանում. «Շուկայի առեւտրականները Նարեկին շատ էին սիրում, կերակրում էին,  երբ մայրն աշխատում էր, դասերն էին սովորացնում: Ինքն արյունով երեխա էր, ափսոս էր, գնաց, կորավ»,-պատմում էին Նարեկին ճանաչողները: Մանրամասն՝ սկբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր