00:00:00

27-ամյա տղամարդը դպրոցի բակում կնոջ պարանոցից պոկել են շղթան եւ փախել

00:02, 26 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 24-ին, ժամը 19.55-ին, ոստիկանություն է զանգահարել 34-ամյա մի կին եւ հայտնել, որ մայրաքաղաքի Մարգարյան փողոցում գտնվող դպրոցի բակում իր պարանոցից պոկել են շղթան եւ փախել: Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Բաժնի քրեական հետախույզները, դեպքից մի քանի ժամ անց, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Հալաբյան փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մայրաքաղաքի 27-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր