00:00:00

Մանկավարժական համալսարանի մասնաշենքերից մեկում 60 ուսանող է տարհանվել

20:20, 24 հունիս 2019 Պատահարներ

Հունիսի 24-ին, ժամը 10:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Մանուկյան փողոցում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի մասնաշենքի հետնամասում գազի հոտ է զգացվում. ուսանողների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 60 ուսանող և աշխատակից տեղի ուժերով տարհանվել է: Փրկարարները տարհանել են 25 ուսանողի և հերթապահել՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր հասնելը: Կուլտուրառեժիսուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Ս.Ք.-ի (ծնված 2000 թ.) և Ա.Մ.-ի (ծնված 2000 թ.) ինքնազգացողությունը վատացել է: Շտապօգնության աշխատակիցները Ս.Ք.-ին տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, իսկ Ա.Մ.-ն հոսպիտալացվել է: Գազի արտահոսք չի հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր