00:00:00

Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն

02:13, 24 հունիս 2019 Սպորտ

Հայաստանն առաջին ոսկե մեդալը նվաճեց երկրորդ Եվրոպական խաղերում։ Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) դարձավ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր։ Վճռորոշ գոտեմարտում հայ սամբիստը մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ագհասիֆ Սամադովի հետ և 4։0 հաշվով հաղթանակ տարավ։ Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակիչից, որտեղ վստահ հաղթանակ էր տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Ռոման Բրատչենկոյի նկատմամբ՝ 7։0։ Կիսաեզրափակիչ փուլում Կիրակոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3։3): Այսպիսով, Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող 6 սամբիստները 3 մեդալ նվաճեցին։ Հունիսի 22-ին արծաթե մեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), այսօր բրոնզե մեդալ նվաճեց Արսեն Ղազարյանը (74 կգ), իսկ Տիգրան Կիրակոսյանը դարձավ չեմպիոն։ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Ասյա Լալազարյանը (48 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ) պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։ https://www.youtube.com/watch?v=2TbGEwA-xYo&fbclid=IwAR25OP1rNn2MQqqGPwDuVNqkOdskb_3WU42Nl4O3qm_Vt_lNLG3-z2YevIs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր