00:00:00

Խոշոր վթար Երեւանում. 28-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հաստաբուն ծառին

15:45, 23 հունիս 2019 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 00:10-ի սահմաններում Երևան քաղաքի Աէրացիա թաղամասի բնակիչ, 28-ամյա Վահե Վարդանյանը Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 55 AA 050 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե հատվածին, այնուհետև առաջ ընթանալով՝ տապալել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, այնուհետև բախվել հաստաբուն ծառին և հայտնվել հետիոտնի համար նախատաեսված վայրում: Վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանը բուժօգնություն ստանալու նպատակով վթարից ժամեր անց դիմել է «Նաիրիի» բժշկական կենտրոն: Մինչդեռ վթարից հետո օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության 2 բրիգադների բժիշկներին նա հայտնել էր, որ հրաժարվում է բժշկական օգնությունից: Նրան անգամ դեպքի վայր ժամանած ընկերներն ու ճանապարհային ոստիկաններն էին խնդրում, որպեսզի նա հետազոտման նպատակով տեղափոխվի հիվանդանոց: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր