00:00:00

Մինսկ-2019. Հայաստանն առաջին մեդալը նվաճեց

02:05, 23 հունիս 2019 Սպորտ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է Եվրոպական երկրորդ խաղերը: Այսօր պայքարի են դուրս եկել սամբիստները: 82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Գրիգորյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։ Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր մարզիկը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Գրիգորյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Պերեպելյուկի հետ: Ցավոք, մեր մարզիկը եզրափակչում պարտություն կրեց։ Պերեպելյուկը առավելության հասավ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ 7-0 հաշվով։ Դավիթ Գրիգորյանը 82 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց։ Հավելենք, որ սա մեր պատվիրակության առաջին մեդալն է Եվրոպական խաղերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր